211652_close_icon
views-count2395 դիտում article-date 19:24 03-11-2018

Ալաշկերտը խաղավերջում կորզեց հաղթանակն ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը․ armsport

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին»: Հաղորդում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/11/03/alsh/926362]armsport[/url]-ը։ Առաջին խաղակեսում առավելությունը տանտերերի կողմն էր: Արամ Ոսկանյանի ֆուտբոլիստներն ունեին գոլային մի քանի պահեր: Գյումրին ներկայացնող ակումբը հիմնականում ապավինում էր հակագրոհներին: Երկրորդ խաղակեսում պատկերն էականորեն չփոխվեց: Կոշտ պայքարում անցած խաղում «Ալաշկերտը» գրոհում էր, իսկ Բիչախչյանի թիմը՝ պաշտպանվում: Խաղի վերջում Արթուր Եդիգարյանը հիանալի հարված կատարեց, սակայն Երմակովը փրկեց «Շիրակին»: Տանտերերի գրոհները տվեցին իրենց արդյունքը միայն խաղի վերջին վայրկյաններին: Մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին Արտակ Եդիգարյանը գլխով կատարած հարվածով հաղթանակ պարգևեց «Ալաշկերտին»: Այս խաղից հետո «Ալաշկերտը» 28 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: «Շիրակը» մնաց 16 միավորով՝ 6-րդ տեղում:

Նմանատիպ նյութեր