211652_close_icon
views-count3426 դիտում article-date 18:58 03-11-2018

Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում այսօր մեկնարկել է շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 28 երկրի 64 շախմատիստուհի: ԱԱ-ի առաջին շրջանում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինան, իսկ Էլինա Դանիելյանն ուժերը կչափի Հունգարիայի ներկայացուցիչ Թրանգ Հոանգի հետ: Մասնակիցներն առաջին հինգ շրջանում նոկաուտ համակարգով միմյանց հետ անցկացնելու են դասական 2-ական պարտիա սպիտակ և սև խաղաքարերով։

Նմանատիպ նյութեր