211652_close_icon
views-count3556 դիտում article-date 10:36 03-11-2018

Հարաբերությունները կարգավորվել են. Վահան Կարապետյանը ռեյտինգային թեկնածու կառաջադրվի ԲՀԿ-ի կողմից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Աջափնյակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է կուսակցությունից դուրս գալու դիմում գրած Վահան Կարապետյանի հետ: Հիշեցնենք, որ Վահան Կարապետյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել սեպտեմբերի սկզբին և չէր աջակցել ԲՀԿ-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Ծառուկյանը և Կարապետյանը կարգավորել են իրենց հարաբերությունները և որոշել են, որ Կարապետյանը որպես ռեյտինգային թեկնածու կառաջադրվի ԲՀԿ-ի կողմից, ինչպես 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր