211652_close_icon
views-count2599 դիտում article-date 10:13 03-11-2018

ԲԴԽ-ի և նորաստեղծ դատավորների կռիվը նոր թափ է ստացել. դատավորները դիմել են նախագահին. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատավորների և նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի միջև կռիվը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նրանք ներկայացրել են, թե ինչպես է ԲԴԽ-ն վարվում իրենց հետ` հորդորելով նախագահին չստորագրել ու չվավերացնել ԲԴԽ-ից ստացված փաստաթղթերը: Դատավորներից Մարինե Տաշչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ դիմել է նախագահին. «ԲԴԽ-ն ցանկանում էր մայրության արձակուրդը մեկնաբանել յուրովի, որը, սակայն, իրենց մոտ չստացվեց, և ես դրա դեմ պայքարեցի, բայց ԲԴԽ-ն չի ցանկանում հանձնվել և ուզում է շարունակել իր ապօրինությունները: Հիմա դրա կապակցությամբ ընդունել են մեկ այլ որոշում, որով նախատեսում են դատավորների նշանակման կամավորության սկզբունքով կարգ, որը հակասում է օրենքին»,- ասել է դատավորը: Թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր