211652_close_icon
views-count5192 դիտում article-date 10:02 03-11-2018

Հիմա էլ նոր իշխանության հովանոցի տակ. Մարտուն Գրիգորյանը որոշել է ընտրություններին մասնակցել ՔՊ-ի ռեյտինգայինով. «Ժողովուրդ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին փոխարինած ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: 2007թ․Մարտուն Գրիգորյանը Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունից միայնակ ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ էր, սակայն հետագայում նեղացավ ԲՀԿ-ից և դարձավ ՀՀԿ-ական, հիմա էլ որոշել է անցնել նոր իշխանության հովանոցի տակ: ՔՊ-ով ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաև նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի հայրը` Մանաֆաս Առաքելյանը, ով 2009-2012թթ. զբաղեցնում էր Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր