211652_close_icon
views-count5559 դիտում article-date 08:59 03-11-2018

Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզը ընդգրկող ընտրատարածքում: Շարմազանովը հույս ունի, որ ինքը քվեներ է ստանալու հարազատ Ալավերդի քաղաքում, որտեղ դժգոհություն կա նոր իշխանություններից պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցման պատճառով: Ոչ միայն Շարմազանովը, այլև մյուս բոլոր ՀՀԿ-ականները, ովքեր մտադիր են շարունակել իրենց քաղաքական գործունեությունը և մասնակցել ընտրություններին, այս օրերին ակտիվորեն զբաղված են նախընտրական քարոզչությամբ՝ փորձելով հիշել, թե ովքեր են իրենց հարազատները, ազգականները կամ բարեկամները, կամ ում երբ են ինչ-որ հարցով ընդառաջել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր