211652_close_icon
views-count4765 դիտում article-date 23:39 02-11-2018

HayFan ակումբը այցելեց «Օրրան» Orran բարեգործական հիմնադրամ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր HayFan ակումբը այցելեց «Օրրան» Orran բարեգործական հիմնադրամ։ Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ երեխաների հետ,հասկանալ նրանց ներգրավվածությունը հայկական ֆուտբոլին,օգնել նրանց իրականացնել իրենց ֆուտբոլային երազանքները։ Հանդիպումը անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Մենք խոսեցինք երեխաների հետ,նրանց ծանոթացրեցինք մեր ակումբի գործունեության հետ։ Մեզ էին միացել նաև «Փյունիկի» FC Pyunik և եԱզգային հավաքականի Armenian national football team դարպասապահ Գոռ Մանուկյանը Gor Manukyan և Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան,այժմ LegalSports Legal Sport LLC ընկերության գործադիր տնօրեն Կարեն Դոխոյանը։ Երեխաները իրենց հարցերը ուղղեցին հյուրերին,ստացան բազմաթիվ օգտակար խորհուրդներ։ Առավել մեծ հետաքրքվածություն դրսևորողներին հնարավորություն կընձեռվի LegalSports-ի և HayFan ակումբի շնորհիվ մարզվել և իրենց ուժերը փորձել ֆուտբոլում։ HayFan ակումբը աջակցելու է երեխաներին, որպեսզի ապահովի նրանց մարզումնեի համար մինիմալ պայմաններով և լուսաբանի նրանց ֆուտբոլային քայլերի ամբողջ ընթացքը։ Այս պրոեկտը լինելու է շարունակական և մենք շարունակելու ենք աջակցել հայկական ֆուտբոլին և մանուկներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր