211652_close_icon
views-count1693 դիտում article-date 14:21 02-11-2018

Փրկարարները հայտնաբերել են կործանված ինդոնեզական ինքնաթիռի ֆյուզելյաժը

Փրկարարները հայտնաբերել են Lion Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժը, որն աղետի է ենթարկվել Ճավայի ծովի երկնքում: Այդ մասին ասյօր՝ նոյեմբերի 2-ին հայտնել Է Detik լրատվական պորտալը, փոխանցում է Tass գործակալությունը։ «Ֆյուզելյաժը գտնված է, բայց այն գործնականում ավերված է»,- հրատարակությունը մեջբերել է Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ փոխծովակալ Յուդո Մարգոնոյի խոսքը: Վերջինի խոսքով՝ գտնվել են մեծ քանակությամբ բեկորներ, շարժիչը, շասսին, սակայն ջրասուզակները չեն կարող ինքնուրույն այդ ամենը բարձրացնել ջրի մակերեւույթ և անհրաժեշտ է լինելու ներգրավել ծանր տեխնիկա: Հիշեցնոնք, որ Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737-ը հոկտեմբերի 29-ին կատարում էր JT610 չվերթը Ջակարտայից դեպի Պանկալպինանգ քաղաք։ Օդ բարձրանալուց մոտ 13 րոպե անց այն ընկել է Ճավայի ծովը: Ինքնաթիռում եղել է 189 մարդ:

Նմանատիպ նյութեր