211652_close_icon
views-count2353 դիտում article-date 14:47 02-11-2018

Իռլանդիան և Հյուսիսային Իռլանդիան համատեղ հայտ են ներկայացրել ֆուտբոլի Եվրոպա-U21-ի 2023թ․ առաջնությունը կազմակերպելու համար

Իռլանդիայի Ֆուտբոլային ասոցիացիան (FAI) և Ֆուտբոլի Իռլանդիական ասոցիացիան (IFA) միասնական հայտ են ներկայացրել 2023 Եվրոպայի առաջնությունն իրենց մոտ կազմակերպելու մասին (մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների համար): Այս մասին նրանք հայտարարել են Բելֆաստում՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ FAI-ի գործադիր տնօրեն Ջոն Դելանիի IFA գործընկերոջ Պատրիկ Նելսոնի համատեղ հայտարարությունը որակվել է պատմական, որը մեծ օգուտ կբերի և Իռլանդիային և Հյուսիսային Իռլանդիային: Պաշտոնական հայտը ՈՒԵՖԱ-ին կներկայացվի հաջորդ տարի: Վերջնական որոշումը կհայտարարվի 2020-ի սկզբին:

Նմանատիպ նյութեր