211652_close_icon
views-count3613 դիտում article-date 09:26 02-11-2018

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանը Մոսկվայում բուժման կուրսեր է անցնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այս պահին գտնվում է Մոսկվայում։ Նա Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո մեկնել է Հայաստանից։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրա Հայաստանից «անխափան» հեռանալու գործում մեծ ներդրում է ունեցել արդեն հետախուզվող Վահագն Հարությունյանի եղբայրը՝ Արտակ Հարությունյանը, ով հեղափոխությունից հետո նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի Զվարթնոցի բաժնի պետ։ Վահագն Հարությունյանը դեռ չի որոշել՝ կվերադառնա Հայաստան, թե ոչ։ Իրեն վկայի կարգավիճակով հարցաքննության մասին ծանուցագիր է ուղարկված, բայց ինքը բուժման կուրսեր է անցնում և ընթացքից ելնելով կորոշի՝ գալ, թե ոչ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր