211652_close_icon
views-count28865 դիտում article-date 23:35 01-11-2018

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման համար Թալինի վարչական տարածքում հերթական պայթեցումն է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում երթևեկությունը դադարեցվեց՝ քաղաքացիների ու վարորդների անվտանգության շահերից ելնելով: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհի Թալինի հատվածում տեղի ունեցավ պայթեցում, ինչի արդյունքում հսկայական քարե բեկորները մանրացվեցին, որպեսզի ճանապարհաշինարարները կարողանան ազատ աշխատել: Տեղում ծառայություն էին կատարում 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատարներ Հրանտ Գալստյանի, Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Տեղում ծառայություն էր կատարում նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում հսկողություն էր կատարում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայթեցումն անցավ բարեհաջող: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր