211652_close_icon
views-count9262 դիտում article-date 21:46 01-11-2018

Նախագահի հրամանագրով Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակվել է դեկտեմբերի 9-ին

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակվել է դեկտեմբերի 9-ին: Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը. 1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,- ասված է նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր