211652_close_icon
views-count2105 դիտում article-date 16:08 01-11-2018

Սիրիայում ծրագրում են վերականգնել գնացքների երթեւեկությունը Դամասկոսի ու Հալեպի միջեւ

Սիրիայի տրանսպորտի նախարարությունը մտադիր է 2019 թվականին վերականգնել Դամասկոս-Հոմս եւ Հոմս-Հալեպ երկաթգիծը: Այդ մասին Ria Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը: Նա նշել է, որ Սիրիայում 2450-կիլոմետրանոց երկաթուղու պաստառից ավերված է 1800 կիլոմետրը: «Մենք տրանսպորտի նախարարությունում պլանավորման շրջանակներում 2019 թվականին նախանշել ենք Հոմսից Դամասկոս երկաթգծի վերականգնումը, իսկ հաջորդ փուլում՝ Հոմսից Հալեպ»,-հայտարարել է Ալի Համուդը: Իսկ վերականգնումից հետո կպահանջվի զգալի քանակությամբ շարժակազմեր ու լոկոմոտիվներ։

Նմանատիպ նյութեր