211652_close_icon
views-count2704 դիտում article-date 14:50 01-11-2018

Մարմնամարզության Աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը լավ արդյունք է գրանցել

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության տղամարդկանց բազմամարտի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հավաքել է 83.140 միավոր և գրավել 9-րդ տեղը: Բազմամարտում հայտավորված 156 մրցակիցների պայքարում նա նախ մտել է եզրափակիչ,այնուհետև հողագնդի 24 ուժեղագույնների պայքարում գրավել է 9-րդ պատվավոր տեղը: Այս արդյունքը լավագույնն է անկախ Հայաստանի մարմնամարզության պատմության մեջ: Հատկանշական է, որ բազմամարտում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է հայկական արմատներով ռուս մարզիկ Արթուր Դալալոյանը, ով հավաքել է 87.598 միավոր: Հիշեցնենք, որ Արթուրը կմասնակցի նաև նոյեմբերի 3-ին կայանալիք հենացատկերի եզափակիչին, իսկ նոյեմբերի 2-ին օղակներ մրցաձևի եզրափակիչում մեդալների համար կպայքարեն նաև մեր պատվիրակներ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը:

Նմանատիպ նյութեր