211652_close_icon
views-count2523 դիտում article-date 11:34 01-11-2018

Թրամփը երկարաձգել է Իրանից նավթի մատակարարումների արգելքի կիրառման ժամկետը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին րկարաձգել է Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա դրված արգելքի կիրառումը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Հրամանագրում ԱՄՆ-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ աշխարհում բավականաչափ նավթ կա, որպեսզի հնարավոր լինի այդ ոլորտում անհիվանդագին դադարեցնել համագործակցությունն Իրանի հետ: «Ես եկա այն եզրակացության, որ աշխարհում այլ երկրների կողմից, բացի Իրանից, բավականաչափ նավթ ու նավթամթերք է արտադրվում, որպեսզի թույլ տրվի զգալիորեն կրճատել օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կողմից Իրանից նավթի ու նավթամթերքի գնումները»,-ընդգծել է Թրամփը։ Վերջինս նաև խոստացել է «ուշադիր հետեւել իրադրությանը»: Միևնույն ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից: Նա նշել է, որ իրանական ժողովուրդը հաստատակամություն ու տոկունություն կդրսեւորի ամերիկյան պատժամիջոցների դեմ՝ որակելով դրանք «ամերիկացիների կողմից կեղեքման» նոր փուլ: Ընդսմին Ռոուհանին չի բացառել, որ ժողովուրդը հաջորդ մի քանի ամսվա ընթացքում խնդիրներ կունենա, որոնց սրությունը մեղմացնելու համար կառավարությունը կձեռնարկի առկա բոլոր հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր