211652_close_icon
views-count9389 դիտում article-date 10:07 01-11-2018

Իրավապահները «ասֆալտին են փռել» ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին և նրա թիկնազորին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց և խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահները ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին և նրա թիկնազորին: Խնդիրն այն է, որ Մանուկյանը լուրջ խնդիրներ ունի քրեական աշխարհի հետ և պարտադրված է շրջել մեծաքանակ թիկնազորով: Պետությունը Մանուկյանին անվտանգության լիակատար երաշխիքներ չի կարող տալ, և մարդը ստիպված է ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը՝ անկախ նրանից, թե իշխանությունը ինչպես է վերաբերվում դրան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր