211652_close_icon
views-count39560 դիտում article-date 22:16 31-10-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 34–ամյա վարորդի 07-ն ու 27–ամյա վարորդի Volkswagen-ը. վիրավորին առաջինը օգնության է հասել «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արզական –Ալափար ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, 34-ամյա Հունան Գրիգորյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 NԼ 311 համարանիշի և Կոտայքի մարզի Քարաշամ գյուղի բնակիչ, 27-ամյա Մխիթար Եղիազարյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 PC 234 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան առաջինը օգնության է հասել այդ պահին նշված ճանապարհով անցնող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Սերյոժա Վարդանյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Տիգրան Նաջարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր