211652_close_icon
views-count34614 դիտում article-date 19:59 31-10-2018

Երևանի քաղաքապետի ու ճանապարհային ոստիկանության պետի քթի տակ անարխիան շարունակում է բարգավաճել. բնակիչներն ահազանգում են. «Եթե սիրում եք երկիրն ու քաղաքացուն՝ խնդիրը կլուծեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան կենտրոն վարչական շրջանում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած մի քանի քաղաքացիներ, ովքեր ներկայացան, որ երեխաների ծնողներ են, իրենց դժգոհությունն էին հայտնում այն մասին, թե ինչու Երևանի ճանապարհային ոտիկանությունը, Երևանի քաղաքապետարանն ու կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները ի վերջո չեն ուզում լուծել երկար տարիներ չլուծվող խնդիրը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Օրեր առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով դիմեցինք ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն ժողովրդին հայտնի BMW-ի սերվիսի և Ամերիաբանկ հատվածում որոշ վայ վարորդներ իրենց ավտոմեքենաները չկայանեն: Նրանք կայանում են անգամ այն վայրում, որտեղ մեքենան կայանելու արգելման նշան է դրված: Երեխեքին դասի ենք տանում, դասից տուն ենք բերում՝ ահը սրտներումս: էսօր մի քանի երեխա հրաշքով են փրկվել. Առանց համարանիշի մի քանի ավտոմեքենաներ նախ ավտոմեքենաները կայանել էին, իսկ հետո այնպես արագությամբ էին վարում մեքենաները, որ մեծ դժվարությամբ կարողացանք երեխաներին փրկել վրաերթի ենթարկվելուց: Երևանի քաղաքապետարանի քթի տակ է այս հատվածը: 1 կմ հեռավորության վրա էլ գտնվում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի ճանապարհային ոստիկանությունը: Ինչ է՝ անպայման պետք է մարդ մեռնի, որ նոր տեղներից ժաժ գան: Շտապօգնությունն ու հրշեջ մեքենաները չեն կարողանում գան, երևի միակ հարցի լուծումը այն է, որ մեկ-երկու պաշտոնյա էս հատվածում բնակվի, կամ նրանց երեխաները այս դպրոցում սովորեն, նոր կմտածեն որ վտանգված է թե իրենց, թե իրենց երեխաների կյանքը ու այդ ժամանակ երևի թե խնդիրը կլուծեն: Հուսով ենք, որ, ի վերջո, խնդիրը կլուծեն ու ճանապարհային երթևեկության անարխիան այս հատվածում կվերանա, եթե իհարկե, պատկան մարմինների համար թանկ է մարդու կյանքը ու նրանք սիրում են երկիրը»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/23/1108310/?fbclid=IwAR22VvXr37FnU-jOETHDGg9MzPRW7kW15UxzZvH-IhiNUFak1sf3jQgJpds]ավելի վաղ[/url] հայնտել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ, երբ ՀՀ Ոստիկանության ու արդարադատության նախարարությանն ներկայացուցիչները կառավարության նիստին ներկայացրել էին օրենքի որոշման նախագիծ, որպեսզի մայրաքաղաքում տեսախցիկների թիվը 2000-ով ավելացվի, վարչապետը դիպուկ և կտրուկ ասել էր, որ այդ քայլով մենք չենք տարբերվի նախորդ իշխանություններից և նորից կմտնենք քաղաքացու գրպանը։ Վարչապետը հորդորել էր, որպեսզի դրա փոխարեն Ճանապարհային Ոստիկանությունը հետամուտ կլինի, որպեսզի օրինախախտ վարորդներն իրենց անպարտելի չզգան հանրապետությունում։ Արդեն տևական ժամանակ էր, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Արգիշտի փողոցի բնակիչներից, ովքեր իրենց անհանգստությունն էին հայտնում, որ Երևանի Ճանապարհային Ոստիկանության մեղքով իրենց փողոցը վերածվել է տրանսպորտային «Սոդոմ-Գոմորի»։ Ժողովրդին հայտնի BMW-ի սերվիսի և «Ամերիա Բանկ»-ի հատվածում մարդիկ ավտոմեքենաները ինչպես և ինչ դիրքով ուզում, կանգնեցնում էին անգամ այն պայմաններում, երբ տեղադրված են ցուցանակներ, որ նշված հատվածում մեքենաների կայանումն արգելվում է, մինչդեռ մարդիկ, վստահ լինելով, որ միևնույն է, Երևանի Ճանապարհային Ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկի, շարունակում էին մեքենաները կայանել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր