211652_close_icon
views-count1346 դիտում article-date 16:24 31-10-2018

Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Արմն Սարգսյանի հրամանագրով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նախագահր հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։

Նմանատիպ նյութեր