211652_close_icon
views-count2583 դիտում article-date 17:01 31-10-2018

Փյունիկն ու Արցախը հրաժեշտ տվեցին կարիերան ավարտած Ռոբերտ Արզումանյանին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի` «Արցախ»-«Փյունիկ» խաղից առաջ երկու թիմերի ֆուտբոլիստները հրաժեշտ են տվել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանին, ով վերջերս հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Խորհրդանշական է, որ «Փյունիկը» եղել է Արզումանյանի առաջին, իսկ «Արցախը»` վերջին ակումբը: Երկու թիմերի ավագները` Վահագն Մինասյանը («Արցախ») և Պետրոս Ավետիսյանը («Փյունիկ») Արզումանյանին են հանձնել 5 համարի խորհրդանշական մարզաշապիկներ: Հենց այս համարի ներքո է 33-ամյա արդեն նախկին ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականում: Արզումանյանը, հիշեցնենք, 72 հանդիպման է մասնակցել ազգային ընտրանու կազմում և դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել նաև Պերմի «Ամկարում», Կարագանդայի «Շախտյորում», ղազախական «Ակտոբեում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԼՈւՉ-Էներգիայում» և դանիական «Ռանդերսում»:

Նմանատիպ նյութեր