211652_close_icon
views-count2800 դիտում article-date 13:52 31-10-2018

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց Արտակ Զեյնալյանին

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում համաներման նախագծի քննարկմանը արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հիշեցրեց. «Մոտավորապես 11 պատգամավոր նամակով դիմել է ձեզ՝ ցմահ դատապարտյալների խնդիրը բարձրաձայնելու: Մենք 6 կետ էինք առաջարկել, որպեսզի դրանց համապատասխան մարդիկ նույնպես ներառվեն համաներման այս շրջանակում: Սակայն դուք մերժել եք: Ինչո՞ւ եք մերժել: Թե՞, այնուամենայնիվ, որոշ բաներ ներառել եք»: «Մեր վերաբերմունքը ցմահ դատապարտյալների հանդեպ դրսեւորել ենք: Ցմահ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դրական միջնորդություն են ներկայացվում դատարան: Այս կառավարության օրոք ցմահ դատապարտյալ է ազատվել: Այս կառավարությունը կարծում է՝ սխալ է ցմահ դատապարտյալներին ազատել համաներմամբ, սակայն նրանք իրավունք ունեն պայմանական վաղաժամկետ ազատման, որն արդեն գործում է, եւ ունեն ներման իրավունք»,- ի պատասխան ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նմանատիպ նյութեր