211652_close_icon
views-count9531 դիտում article-date 13:34 31-10-2018

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն 3 մոդելներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ն անցկացվող «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայացնեն 3 մոդելներ: Մեծամասշտաբ այս միջոցառմանը Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահված է Եվա Բաղդասարյանին, Վիկտորյա Մարգարյանին և Տինա Հայրապետյանին: Իրադարձությանը մասնակցելու համար արդեն իսկ Հայաստանում են 30 պրոֆեսիոնալ մոդելներ ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից: Մասնակիցները բացի բուն մրցույթից նաև հնարավորություն են ստանում մասնակցելու վարպետության դասերի, բացահայտելու Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր և մշակութային օջախներ: «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նշենք, որ միջոցառումը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն փորձառու մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Հավելենք, որ երեկոյի հատուկ հյուրերն են երգչուհիներ Բուկատարան, Մյատան և Ջուսը: «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի նախաձեռնողը «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ, «Nairi Travel» տուրիստական գործակալության տնօրեն, «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» Նաիրի Մնացականյանն է: Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Միջազգային ստուգատեսի նպատակներից է նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները, ՀՀ-ում զբոսաշրջությանը խթանումը ՝ ԱՊՀ երկրների մասշտաբով: «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, թանկարժեք թագ, գումարային պարգև, ճանապարհորդական ուղեգրեր, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն: Եզրափակիչ փուլի ընթացքում համալիրի բեմը հագեցած կլինի ժամանակակից դեկորացիաներով և լուսաձայնային բացառիկ տեխնիկայով՝ կահավորված Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր