211652_close_icon
views-count5138 դիտում article-date 10:29 31-10-2018

Իմ հոգու խորքը միայն Աստված է տեսնում, Նիկո՞լը պիտի տեսնի իմ հոգու խորքը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի իր ելույթում խոսել էր ռևանշի 3 փորձերի մա­սին, ու այնպես է ստացվում, որ այդ 3 փորձերի մեջ էլ ՀՅԴ-ն խառն է: Մենք ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրինք՝ անկեղծ ասեք, ձեզ ձեռնտո՞ւ է այս ԱԺ-ն, դուք համարում եք, որ այս ԱԺ-ն ժողովրդի կամքը արտահայտո՞ւմ է, ժողովրդի ընտրությո՞ւնն է, նա պատասխանեց. «Ոչ, նորից հիշեք՝ ՀՅԴ֊ն երբեք դեմ չի եղել արտահերթ ընտրություններին»: Նա վստահեցրեց, որ իրենք էլ են համարում, որ այս ԱԺ-ն պետք է ցրվի: Մենք ճշտեցինք՝ ձեր հոգու խորքում, սրտում հույս փայփայո՞ւմ եք, որ նախկին համա­կարգը կվերադառնա, ինչպես Փաշինյանն էր ասում, որ որոշ մարդիկ իրենց հոգում նման հույս են փայփա­յում, Ռուստամյանը պատասխանեց. «Դուք հավատո՞ւմ եք հոգու գոյությանը, հավատացյա՞լ եք, եթե այո, իմ հոգու խորքը միայն Աստված է տեսնում, այսինքն՝ Նիկո՞լը պիտի տեսնի իմ հոգու խորքը»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր