211652_close_icon
views-count4247 դիտում article-date 10:16 31-10-2018

Կառավարությունում սկսել են իրար թիկունքից հարվածել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ բավականին լարվել է մթնոլորտը կառավարությունում: Եթե նախկինում երիտպաշտոնյաները փորձում էին միմյանց սատարել, ապա այժմ չեն թաքցնում իրենց ուրախությունը, երբ նրանցից որևէ մեկը սայթաքում է: Պատճառը մեկն է՝ յուրաքանչյուրը սկսել է մտածել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ավելի հարմար դիրք ընդունելու մասին: Այս դեպքում ամեն մեկը գտնում է, որ մյուսից ավելի արժանավոր է, քանի որ ոչ միայն «քայլած» ունի Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նաև մի քանի ամսվա պաշտոնավարման փորձ: Իսկ մյուսները մատնացույց են անում այն բացթողումները, որոնք վերջիններս թույլ են տվել և կարող են հանկարծ վրիպած լինել Փաշինյանի տեսադաշտից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր