211652_close_icon
views-count11141 դիտում article-date 10:04 31-10-2018

ԱՄՆ-ը մտադիր է որոնել այլմոլորակայիններ․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Կոնգրեսը մի մեծ հարց ունի՝ ուղղված երկրի Գիտությունների ազգային ակադեմիային։ Այն է՝ «արդյո՞ք մենք միայնակ ենք այս տիեզերքում, թե՞ կան մեր մոլորակի պես այլ մոլորակներ, որտեղ կարող են լինել բանական էակներ ու զարգացած քաղաքակրթություններ»։ Հարց, որի պատասխանը շատ կուզենար ունենալ նաև Ազգային ակադեմիան։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4635533.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Հաբըլ» աստղադիտակը տիեզերքից երկիր է ուղարկում զարմանահրաշ լուսանկարներ։ Սակայն դրանք այնքան ճշգրիտ չեն, որպեսզի պատասխանեին այն հարցին, թե տիեզերքում առկա տրիլիոնավոր գալակտիկաներում կա կյանքի որևէ տեսակ, թե մենք միայնակ ենք ամբողջ այս տիրույթում։ Նոթըր Դամի համալսարանի ֆիզիկայի դասախոսներից Ջասթին Քրեփի խոսքերով, եթե աստղերի տասը տոկոսն իր շուրջն ունենար մեր մոլորակի պես մոլորակներ, և կյանքի ինչ որ տեսակ այդ մոլորակներում, կնշանակեր, որ միայն մեր գալակտիկայում՝ Հարթագողի ճանապարհում կարող են լինել նման միլիարդավոր մոլորակներ։ ԱՄՆ-ի Գիտությունների ակադեմիայի Արտմոլորակային գիտությունների ռազմավարության հանձնաժողովի անդամ Քրեփը զբաղված է այն հարցով, թե եկող տասնամյակի ընթացքում Միացյալ Նահանգներն ինչ ուսումնասիրություններ է կատարելու տիեզերքում։ Հանձնաժողովը սեպտեմբեր ամսին ներկայացրել է մի զեկույց այդ մասին։ Այն առաջարկում է, որ ՆԱՍԱ-ն զարգացնի ու տիեզերք արձակի արբանյակներ, որոնց նպատակը այլ աստղերի շուրջը պտտվող մոլորակներ հայտնաբերելը կլինի։ Դրա համար հարկավոր են շատ ավելի հզոր աստղադիտակներ։ Առաջարկություններից մեկն այն է, որ երկրագնդի վրա կառուցվեն երկու նման աստղադիտակներ, որոնք տիեզերքում գործող «Հաբըլ» աստղադիտակից տասն անգամ ավելի մեծ ճշգրտությամբ կնկարահանեն արեգակնային համակարգից դուրս գտնվող աստղերի շուրջը պտտվող մոլորակները։ Քրեփն ու նրա գործընկերները հենց այս հարցի վրա էլ հիմա աշխատում են։ Իսկ բարձրակարգ նոր սարքերի միջոցով գիտնականները կստանան կիսով չափ ֆինանսավորված ինֆրակարմիր աստղադիտակի կառուցումն ավարտելու միջոցներ։ Տիեզերք արձակվելուց հետո մի քանի հարյուր լուսատարի հեռավորության վրա այն ոչ միայն կորոնի մոլորակներ, այլ նաև կստանա տեղեկություններ դրանց բաղադրության ու այստեղ կյանքի առկայության հնարավորության մասին։ Այսինքն՝ կտա պատասխան այն հարցին, միայնակ ենք մենք տիեզերքում, թե ունենք հեռավոր հարևաններ։

Նմանատիպ նյութեր