211652_close_icon
views-count4156 դիտում article-date 09:11 31-10-2018

Ինչու Մայրապետյանը կալանավորվեց, իսկ Արամ Հարությունյանը՝ դեռ ոչ. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից կաշառք պահանջելու և ստանալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել: Այդ գործերից մեկի շրջանակներում կալանավորվել է մեկ այլ գործարար՝ Սամվել Մայրապետյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Համբարձումյանը իրավապահներին ասել է, որ փոխանցումը արել է բանկային հաշվի միջոցով, և ներկայացրել փոխանցման կտրոնի բնօրինակը: Դրանից հետո էլ Մայրապետյանին կալանավորել են: Մեկ այլ քրեական գործ կա քաղաքաշինության, հետո բնապահպանության նախկին նախարար, հիմա ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ: Սակայն, ըստ մեր աղբյուրների, գործը նրան կալանավորելուն դեռ չի հասել, քանի որ Համբարձումյանը ներկայացրել է փոխանցման կտրոնի ոչ թե բնօրինակը, այլ պատճենը: Պատահական չէ, որ օրերս ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առանց անուններ տալու հայտարարել էր, թե պատգամավորին առնչվող կաշառքի վերաբերյալ գործով սպասում են թղթի պաշտոնական պատասխանի: Փաստորեն, ճակատագրի հեգնանք է սա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր