211652_close_icon
views-count5869 դիտում article-date 18:43 30-10-2018

«Կարծում եմ՝ ոչ ոք վերջնականապես անկեղծ չի լինի». Media.am

[url=https://media.am/aram-abrahamyan-aravot?fbclid=IwAR3T6D6TrNQisSkvwLbolZ3mJpTHCUp1gQFlz6E7jJkS77sTRYRtT-blS-k]Media.am-ը գրում է. [/url] «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր ու սեփականատեր Արամ Աբրահամյանը դասական անձ է Հայաստանի մեդիա դաշտում: Տարբեր բարդ, խճճված և ուրախ տարիների ընթացքում նա կարողացել է գտնել այն հարթակները, որտեղ կարելի է ինքնադրսևորվել: Հիմա նա «Առավոտ» -ում իր հեղինակային սյունակից բացի նաև «Շանթ» հեռուստաընկերությունում հարցազրույցներ է վարում: Արամ Աբրահամյանը շատ բան է տեսել ու շատ բան գիտի: Եվ ասում է. «Ինձանից սենսացիա մի սպասեք: Յուրաքանչյուր լրատվամիջոց անում է իր գործն այնպես, ինչպես պատկերացնում է»: [b]Կա կարծիք, որ հիմա լրատվամիջոցները դժվար օրեր են ապրում, չեն գործում նախկին խաղի կանոնները, իսկ նոր խաղի կանոնները և դրանցից բխող դիրքավորումն ու ֆինանսավորումը մշուշոտ են:[/b] Չէի ասի, որ հիմա ավելի դժվար է, քան նախկինում: Իսկ եթե հարցը խաղի կանոններն են, ապա ես կարող եմ խոսել միայն այն լրատվամիջոցի մասին, որտեղ սեփականատեր ու գլխավոր խմբագիր եմ: Հիմնականում, ինչպես աշխատում էինք, այնպես էլ աշխատում ենք: Ընդհակառակը, կարծում եմ, որ իշխանությունների կամ իշխանամերձ մարդկանց կողմից զանգերը, դժգոհությունները, սպառնալիքները, որոնք միշտ եղել են «Առավոտի» գոյության 24 տարիների ընթացքում, սկսած 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներից, ընդհանրապես բացակայում են: [b]Մարտ ամսին եղե՞լ են:[/b] Եթե ուզում եք հարցնել՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էին ճնշումները շատ, ապա Սերժ Սարգսյանի ժամանակ ավելի քիչ էին: Բայց որքան հասկանում եմ, հիմա լրագրողներն ու գլխավոր խմբագիրները երբեմն դժգոհում են հասարակական որոշակի ճնշումից, հասարակական տրամադրություններից, որոնք ի հայտ եկան հետհեղափոխական շրջանում: Հասկանալի է, որ մարդիկ անկեղծ սիրով և հավատով են լցված նոր իշխանությունների հանդեպ և ցանկացած քննադատություն ու կիսաքննադատություն (օրինակ, որևէ ՀՀԿ-ականի հետ հարցազրույց) ընկալում են ոչ ադեկվատ, ատելության խոսքով: Բայց դա նորմալ է, մենք միևնույն է կշարունակենք հրապարակել քննադատություն: Խաղի կանոններն ինձ համար չեն փոխվել: Եթե ազատ շնչում ես ու ականջի տակ ինչ-որ մեկը բզբզում է, շարունակում ես ազատ լինել: Ոչ ոք չի բզբզում՝ նորից շարունակում ես ազատ շնչել: Մանրամասներն՝ [url=https://media.am/aram-abrahamyan-aravot?fbclid=IwAR3T6D6TrNQisSkvwLbolZ3mJpTHCUp1gQFlz6E7jJkS77sTRYRtT-blS-k]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր