211652_close_icon
views-count3976 դիտում article-date 23:17 30-10-2018

Արցախում նշվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում տեղի է ունեցել ԱՀ ԱԻՊԾ համակարգի աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառում, որին ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր: Միջոցառման սկզբում ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանը ներկայացրեց արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստեղծման պատմությունը, ձեռքբերումները, անելիքներն ու խնդիրները: Նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ԱԻՊԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ նման առիթները լավ հնարավորություն են՝ գերատեսչության գործունեությանն անդրադառնալու և հետագա անելիքները նախանշելու համար: ԱԻՊԾ ստորաբաժանումների հանդիսավոր երթից հետո ԱՀ Նախագահը ԱԻՊԾ տնօրենի ուղեկցությամբ հետևել է համակարգի տեխնիկական միջոցների և սարքավորումների ցուցադրությանը, շրջագայել ծառայության տարածքում և ծանոթացել իրականացված լայնածավալ շինարարական ու բարեկարգման աշխատանքներին: Հանդիսավոր արարողության ժամանակ ԱԻՊԾ մի շարք աշխատակիցներ ԱՀ Նախագահի, ԱՀ ԱԻՊԾ տնօրենի, ՀՀ ԱԻ նախարարի, ԱՀ ՊԲ հրամանատարի, ԱՀ ԱԱԾ տնօրենի, ԱՀ Ոստիկանապետի և ԱՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, դրամական պարգևներով և թանկարժեք նվերներով: [b]ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր