211652_close_icon
views-count53823 դիտում article-date 15:39 30-10-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում Toyota-ն բախվել է բետոնե հատվածին, այնուհետև՝ Opel-ին, իսկ հետո՝ հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Toyota մակնիշի 35 QV 104 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ CPS բենզալցակայանի դիմաց, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Opel մակնիշի 5509-18 HG մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել հաստաբուն ծառին՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ իրեն լավ է զգում ու հրաժարվել են բժշկական օգնությունից։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարբախի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ պպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պաըահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Toyota-ի անվահեծանը ծակվել է, ու վարորդը, չկարողանալավ կառավարել ավտոմեքենան, վթարի է ենթարկվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր