211652_close_icon
views-count3888 դիտում article-date 15:13 30-10-2018

Մակրոնը չպլանավորված հնգօրյա արձակուրդ է վերցրել հոգնածության պատճառով. Franceinfo

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է չպլանավորված հնգօրյա արձակուրդ վերցնել. պատճառը աշխատանքի լարված գրաֆիկից հոգնածությունն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտնել է Franceinfo ռադիոկայանը։ Նշվում է նաև, որ այդ առնչությամբ Ֆրանսիայի ղեկավարը կարգադրել Է 1 օր շուտ անցկացնել նախարարների խորհրդի շաբաթական նիստը, որն ավանդաբար չորեքշաբթի օրերին տեղի է ունենում Ելիսեյան պալատում. «Նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր անցած 17 ամիսներն արտակարգ ինտենսիվ էին, եւ պետության ղեկավարի հոգնածությունը միանգամայն բացատրելի է»,- ասել Է ռադիոկայանի աղբյուրը: Նրա խոսքով՝ Մակրոնը խիստ ռեժիմ ունի, եւ հաճախ նա երեք ժամից ավելի չի քնում: Առաջիկա հանգստյան օրերին Մակրոնը պետք է երկարատեւ ուղեւորության մեկնի Ֆրանսիայի դեպարտամենտներ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակի նախապատրաստման շրջանակներում, որը նշվելու է նոյեմբերի 11-ին: «Նախագահը պետք Է շունչ առնի: Նա մի քանի օր կանցկացնի ընտանիքի հետ, սակայն պետության ղեկավարի արձակուրդի վայրը չեն հայտնում»,- նշել է ռադիոկայանը՝

Նմանատիպ նյութեր