211652_close_icon
views-count1991 դիտում article-date 14:02 30-10-2018

Լիլիթ Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Եգիպտոսի միջազգային մրցաշարում

Հոկտեմբերի 25-28-ը Հայասատնի առաջատար բադմինթոնիստուհի Լիլիթ Պողոսյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մասնակցել է International Series շարքի Egypt International 2018 մրցաշարին: Լիլիթը բրոնզե մեդալակիր է դարձել խառը զուգախաղում` ընթացիկ մրցաշրջանի իր առաջին մեդալը նվաճելով: Խառը զուգախաղում նրան ընկերակցել է Մալթայի տղամարդկանց թիվ առաջին ռակետ, 18-ամյա Մաթեվ Աբելան: Հաջորդիվ, Լիլիթ Պողոսյանը կմասնակցի նոյմբերի 8-11-ը նորվեգական Սանդեֆյորդ քաղաքում ընթանալիք Norwegian International 2018, որը նույնպես International Series մրցաշարքից է: Այստեղ նա կանանց մենախաղում պայքարը սկսելու է որակավորման փուլի 2-րդ շրջանից, որտեղ վիճակահանության արդյուքներով նրա մրցակիցը կլինի Ելենա-Ալեքսանդրիա Դյորդիևա, (Մոլդովա , BWF-ի ցուցակում ունի 737 վարկանիշ , եվրոպականում` BEC-ի աղյուսակում`178- րդը) - Սինգե Շուլց, (Դանիա BWF-ի ՝728 , BEC-ի ՝207) զույգի հաղթողը:

Նմանատիպ նյութեր