211652_close_icon
views-count1783 դիտում article-date 13:36 30-10-2018

Էկվադորի դատարանը մերժել է Ասանժի հայցն Էկվադորի դեմ. El Comercio

Էկվադորի Պիչինչայի նահանգի դատարանը մերժել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի հայցն Էկվադոր պետության դեմ: Այս մասին հայտնել է El Comercio թերթը: Թերթի տվյալներով՝ դատարանը հայցվորի փաստարկները համարել է ոչ իրավական: Նշենք, որ Ասանժը ձգտում էր հասնել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնալու կանոնների վերացման, որոնք կազմել են հարավամերիկյան երկրի իշխանությունները: Ըստ այդ կանոնակարգի՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեսնվել WikiLeaks-ի հիմնադրի հետ, այդ թվում՝ նրա պաշտպանության ներկայացուցիչների, պարտավոր են հայտնել սոցցանցերում իրենց օգտահաշիվների տվյալները, սմարթֆոնների և պլանշետների սերիական համարները: Բացի այդ, հարավամերիկյան հանրապետության կառավարությունն իրեն իրավունք է վերապահել «հրապարակել այդ տեղեկատվությունը»: Իր հերթին, Ասանժը հայտարարել է, որ նախագահ Լենին Մորենոն որոշել է իրեն զրկել ապաստանից, բայց առայժմ չի հասցրել համապատասխան կարգադրություն անել։

Նմանատիպ նյութեր