211652_close_icon
views-count4692 դիտում article-date 11:13 30-10-2018

106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած կանադահայ Սիրվարդ Քուրտյանը

Տորոնտոյի բնակչուհի Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրտյանը կյանքից հեռացել է 106 տարեկան հասակում, տեղեկացնում է «Horizon Weekly»-ն: Սիրվարդ Քուրտյանը ծնվել է հարկադիր տեղահանության սկսվելուց երեք տարի առաջ: Նա ստիպված է եղել իր մոր, եղբայրների և քույրերի հետ Էրզրումից հասնել Թուրքիայի արևելք, այնուհետև Մոսուլ քաղաք: Ճանապարհորդությունը տևել է 6 ամիս: Սիրվարդի հայրը սպանվել է 1915 թվականին թուրքերի կողմից: Մոսուլ հասնելուց հետո, որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվում են Սիրիայի Հալեպ քաղաք: Այդ ժամանակ այդտեղ ավելի քան 100 հազար հայ վերապրածներ կային, որոնց թվում՝ նաև բազմաթիվ որբեր: Այնտեղ Սիրվարդը սկսում է հաճախել դպրոց և շուտով իր դասարանի առաջատարներից է դառնում: 15 տարեկանում ամուսնանում է Խաչիկ Քուրտյանի հետ: 1974 թվականին Խաչիկ Քուրտյանը մահանում է: 1991 թվականին Սիրվարդն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Կանադա: «Horizon Weekly»-ն շուտով կներկայացնի Սիրվարդ Քուրտյանի ամբողջական կենսագրությունը:

Նմանատիպ նյութեր