211652_close_icon
views-count1953 դիտում article-date 12:57 30-10-2018

Պաղեստինը հրաժարվել է ճանաչել Իսրայելը և նրա հետ դադարեցրել համագործակցությունն անվտանգության ոլորտում

Պաղեստինը հրաժարվում է Իսրայել Պետության ճանաչումից և նրա հետ դադարեցնում համագործակցությունն անվտանգության ոլորտում: Այս մասին հայտնել է Maan պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Որոշումն ընդունվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության Կենտրոնական խորհրդի՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան Ռամալլահում կայացած նիստում: «ՊԱԿ-ի Կենտրոնական խորհուրդը որոշում է ընդունել Իսրայել Պետության ճանաչումը սառեցնել այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել Պաղեստին Պետությունը 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Բացի այդ, դադարեցվում է համակարգումն անվտանգության ոլորտում, ինչպես նաև կասեցվում է տնտեսական համագործակցությունը»,-ասված է ԿԽ-ի ամփոփիչ որոշման մեջ: Միաժամանակ ՊԱԿ-ը հռչակում է «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան օկուպացմանը բոլոր միջոցներով դիմադրելու» իր իրավունքը: Բացի այդ, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ՀԱՄԱՍ-ի վրա է դրել ամբողջ պատասխանատվությունը միջպաղեստինյան հաշտության շուրջ բոլոր այն համաձայնությունների վիժեցման համար, որոնք ձեռք էին բերվել Եգիպտոսի միջնորդությամբ։

Նմանատիպ նյութեր