211652_close_icon
views-count2240 դիտում article-date 10:47 30-10-2018

ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին, լինելու է 2-րդ քաղաքական ուժը, առնվազն 20 տոկոսով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ԱԺ-ում բարեփոխված ԸՕ-ի քվեարկության տապալումից հետո հանդիպել է ՀՀԿ վերնախավի, այդ թվում՝ պատգամավորական խմբակցության անդամների հետ: Սարգսյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն ոչ միայն մասնակցելու է ընտրություններին, այլ նաև դրա արդյունքում լինելու է երկրորդ քաղաքական ուժը առնվազն 20 տոկոս ներկայացվածությամբ: «Մենք ունենք մարդկային, կադրային, լրատվական և ֆինանսական ռեսուրսներ հաջողության հասնելու համար: Մենք ենք լինելու գործող իշխանության իրական ընդդիմությունը, և ոչ թե որևէ այլ կուսակցություն»,- ըստ հավաքի մասնակիցների՝ ասել է Սարգսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր