2959 դիտում
12:31 30-10-2018
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի արցախա-ադրբեջանական շփման գծի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Հոկտեմբերի 31-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա). Դիտարկմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև նրանց օգնականներ Դեյվիդ Բյորնշտեյնը և Քենտին դե Ռանկուրը։
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Նմանատիպ նյութեր
1175 դիտում
12:27 01-12-2015
ԵԱՀԿ-ն շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ասկերանի ուղղությամբ
5650 դիտում
13:52 15-01-2018
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծի Ակնայի ուղղությամբ
2815 դիտում
16:06 04-03-2020
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել արցախա-ադրբեջանական շփման գծում
Այս բաժնից
907 դիտում
23:06 17-04-2024
Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ առանձնատունը
556 դիտում
22:51 17-04-2024
Տոյվո Կլաարը կարող է դառնալ Ուզբեկստանում Եվրոպայի դեսպան
541 դիտում
22:24 17-04-2024
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով