211652_close_icon
views-count4332 դիտում article-date 11:00 30-10-2018

Ինդոնեզիայում Boeing-ի կործանման վայրում հայտնաբերել են զոհվածների 10 մարմիններ

Ինդոնեզիայում փրկարարները 10 զոհվածների, այդ թվում՝ մեկ նորածնի մարմին են հայտնաբերել են Ճավա կղզու արևմտյան մասի ծովափի մերձակայքում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած մարդատար Boeing 737 օդանավի [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/29/1108763/]կործանման [/url]վայրում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտնել է Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Սայուգին: «Փրկարարները հայտնաբերել են 10 զոհվածների մարմիններ, որոնց թվում կա մեկ նորածին: Բացի այդ, ափ է հասցվել 14 պարկ՝ մարմնի մասերով»,- մեջբերում է Սայուզիի խոսքը The Straits Times թերթը: «Ոստիկանությունն առաջիկա ժամերին կզբաղվի ԴՆԹ-ների այն նմուշների համադրման գործընթացով, որոնք ավելի վաղ վերցվել Էին զոհվածների հարազատներից«-ասել է Սոյւզին:

Նմանատիպ նյութեր