211652_close_icon
views-count85187 դիտում article-date 19:54 29-10-2018

Լեզվաբանը, ով նախկինում իրեն պատեպատ էր տալիս, որ դատական նիստերը չհետաձգվեն, այսօր չէր բարեհաճել դատարան. նիստը հերթական անգամ հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում հետաձգվեց իրեն հայտնի ու ճանաչված լեզվաբան համարող Փարանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էին բերվել 4 ամբաստանյալները, 5-րդը շաբաթներ առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ էր եղել, դատարան էր ներկայացել նաև մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը: Դատական նիստը սկսվելուց առաջ դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստի քարտուղարին հանձնարարեց, որպեսզի ներկայացնի, թե ովքեր են ներկա նիստին: Քարտուղարի ասելուց պարզ դարձավ, որ նիստին բացակայում է տուժող կողմի ներկայացուցիչ Փ. Մեյթիխանյանն ու նրանց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Դատավորը որոշեց, որ առանց նրանց դատը չպետք է կայանա և այն հետաձգեց՝ նշանակելով նոյեմբերի 5-ին: Դատարանի բակում հավաքված ամբաստանյալների հարազատները մտերիմներն ու ընկերները իրենց վրդովմունքն էին արտահայտում ասելով. «Ուրիշ ժամանակ տիկին Փառանձեմը անգամ սպառնալիքներով հորդորում էր դատարանին, որ 1 օր շուտ պետք է դատերը կայանան ու 5 ամբաստանյալները պետք է փտեն ճաղերի ետևում: Նախորդ դատական նիստի ժամանակ, երբ գաղտնի վկայի ցուցմունքներից շատ բաներ հասանելի դարձան հանրությանը, ինչի շնորհիվ իմացանք, որ տիկին Փառանձեմի հայտնած շատ տեղեկություններ օդ են և այդ ամենը հորինված է եղել ու հիմա նախկինում ամեն անգամ կուրծք ծեծող Փառանձեմը չի բարեհաճում ժամանել դատական նիստին: Եթե իր փաստաբանը հարգելի պատճառներով բացակայում է, ապա ինչ խնդիր կար, ինքը կարող էր ներկա լինել ու դատական նիստը չհետաձգվեր: Մենք սրա մեջ արդեն միտում ենք տեսնում: Եթե նախկինում նա ոստիկաններին, քննիչներին ու դատախազներին վախացնում էր՝ ինչ-որ մարդկանց անուններ տալով, ապա հիմա էլ անուններ չունի տալու, քանի որ էդ մարդկանց գնացքը ինչպես ժողովուրդն է ասում՝ գնացել է: Մենք վստահ ենք, որ հիմա արդեն օբյեկտիվ դատաքննություն կգնա և հանրությունը կիմանա իրականությունը»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր