211652_close_icon
views-count3249 դիտում article-date 19:14 29-10-2018

Արցախի ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են համապատասխան պարզաբանումներ: ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկվել են նաև Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակելու մասին պարտադիր քննարկման ենթակա երկու հարցերը: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր