211652_close_icon
views-count3744 դիտում article-date 20:48 29-10-2018

Ամփոփվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Իջևանում կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ փուլի մրցումներին ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սարգիս Ավագյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գաբրիել Բալայանը, հանրապետական զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար հյուրեր: Նախազորակոչային և զորակոչային տարիքի հանրակրթական դպրոցների ավելի քան 100 աշակերտներ ուժերն են չափել նռնակի նետում (ուսումնական), 8-կիլոգրամանոց ուսապարկով և պատգարակով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000 մ), հրաձգություն և ինքնաձիգի քանդում-հավաքում մրցաձևերում: Նռնակի նետում վարժությունում հաղթող է դարձել Գուրգեն Ղաբուզյանը (Երևան), ինքնաձիգի քանդում-հավաքում վարժությունում՝ Գևորգ Զարգարյանը (Տավուշի մարզ), ձգումներ պտտաձողից վարժությունում՝ Գևորգ Բարսեղյանը (Լոռու մարզ), 1000 մ կրոսավազք վարժությունում՝ Արկադի Գրիգորյանը (Գեղարքունիքի մարզ), ինքնաձիգով հրաձգություն վարժությունում Հովհաննես Թադևոսյանը (Արմավիրի մարզ), 8-կիլոգրամանոց ուսապարկով փոխանցումավազք (4 x 50 մ) թիմային մրցումներում լավագույնն է ճանաչվել Սյունիքի մարզի թիմը: Ընդհանուր թիմային հաշվարկով 1-ին տեղն է գրավել Տավուշի մարզը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը: Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, հուշանվերներով և պատվոգրերով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն արժանացել են շնորհակալագրերի և հավաստագրերի: [b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր