211652_close_icon
views-count4743 դիտում article-date 17:48 29-10-2018

Ավինյանն ազնիվ է իր ընտրության մեջ. Newsbook.am

[url=http://newsbook.am/?p=126608&l=am&fbclid=IwAR2g0kPeC4kFmBfpb6HvtnmMlI-L3yyrFttLkd4lEu62vxyFC1JpkB_Ww-8]Newsbook.am[/url]-ը գրում է. Հետհեղափոխական հասարակություններում նոր արժեքների տրանսֆորմացիոն ազդակը սովորաբար դառնում են լրատվամիջոցները: Սա, թերևս, բնականոն երևույթ է այն պարզ պատճառով, որ անցումային փուլերում առաջ մղվողն ու նոր արժեքներ գեներացնողը դառնում է հասարակականն կարծիքի մոդելավորումը որպես սկզբունք հռչակած չորրորդ իշխանությունը: Հայաստանում, սակայն, գործընթացները մի քիչ այլ տրամաբանությամբ են զարգանում: Ու պատճառը, թերևս, մամուլի դաշտում  վերջին տարիներին գրանցված այն այլասերումն է, որի դեմ անզոր է եղել անգամ պրոֆեսիոնալների լատենտ պայքարը: Տարածված տեսակետ է՝ հայկական մեդիադաշտի միշակացումը բերեց նրան, որ հայտնվեցին ֆեյք լրատվամիջոցներ՝ ֆեյք լրագրող-խմբագիրներով, որոնց նպատակը ոչ թե ՀՀ քաղաքացու, այլ կոնկրետ մարդկանց ու շրջանակների շահերի սպասարկումն էր: Գիտելիքին ու մասնագիտական որակներին փոխարինելու եկան փողն ու պատվիրակված դեզինֆորմացիան: Մամուլը համար սկսվեց ծանր ժամանակաշրջան. պրոֆեսիոնալները հայտնվեցին խաղից դուրս վիճակում, ոմանք նախընտրեցին մասնագիտական ամբիցիաները խեղդել լուսանցքում դիրքավորվելու գնով:  Եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին պաշտոնյաների սիրուհիներն ու քարտուղարուհիները (մերթընդմերթ՝ նաև կանայք) բավարարվում էին ծաղկի սրահներ կամ վարսավիրանոցներ բացելով, ապա Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այդ նույն մասսայի ինքնադրսևորման համար կարևոր բաղադրիչ դարձավ կայք բացել-ունենալը: Անկողինն ու մնացած ատրիբուտիկան էլ սպասարկում էր ՀՀ քաղաքացու «ինֆորմացիոն քաղցը»: Այս կամ այն կայքի մասին խոսելուց առաջ նախ ճշգրտվում էր, թե դրա խմբագիրը ում մոտիկն է, ում հետ է «ընկերություն անում», ըստ այդմ էլ՝ վերլուծվում էր տեղադրված դեզինֆորմացիայի նպատակն ու թիրախը: Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=126608&l=am&fbclid=IwAR0lU3Zjtl7pLl4u2xSQU3akRQCQWRbabkq1yjxTnLoftbhYZWjhnRzQjvo]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր