211652_close_icon
views-count2996 դիտում article-date 17:37 29-10-2018

Բակո Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը քննարկել են համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Ֆելիքս Ցոլակյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր