211652_close_icon
views-count1594 դիտում article-date 16:17 29-10-2018

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մայքլ Հիգգինսի գործունեությունն ու հավակնոտ ծրագրերը կնպաստեն Իռլանդիայի զարգացմանը և բարգավաճմանը: «Հայաստանը պատրաստակամ է զարգացնել հարաբերությունները Իռլանդիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ի շահ մեր երկրների»,-մասնավորապես նշված է նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր