211652_close_icon
views-count75402 դիտում article-date 16:48 29-10-2018

Նշավան գյուղում գյուղացիներն ահաբեկված են. դեռևս բացահայտված չէ գյուղում խոշոր եղջերավոր անասուններին ավտոմատի կրակոցներով սպանած ճիվաղը. գյուղացիների հույսը Վալերիյ Օսիպյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հետաքննիչ Ռ. Բադալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 235 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ Նորիկ Ամիրյանին պատկանող անասնագոմի և տան ուղղությամբ հոկտեմբերի 24-ին արձակված կրակոցնրի փաստով։ Այդ օրը անհայտ անձը իր մոտ եղած ավտոմատից կրակոցներ էր արձակել Ն. Ամիրյանի անասնագոմում գտնվող խոշոր եղջերավոր անասունների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 անասուն սատկել էր, մեկն էլ վնասվածք էր ստացել։ Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած քաղաքացի Ն. Ամիրյանն ու նրա ընտանիքի անդամներն ասում էին. «Սաղ կյանքում զբաղվել ենք անասնապահությամբ, երբեք մարդկանց վատություն չենք արել (ի դեպ, այդ մասին ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին նաև գյուղացիները)։ Զարմացած ենք, որ ինչ-որ մեկը կարող էր այդ աստիճան ստոր քայլի դիմեր։ Գիշերը ժամը 4-ն անց կեսի կողմն էր, շները սկսեցին անհանգիստ հաչալ, որից հետո լսվեց կրակոցների ձայն։ Լուսամուտը բացեցի ու գոռացի՝ ո՞վ է, ու կրակոցներն ուղղվեցին արդեն տան ուղղությամբ։ Երջանիկ պատահականությամբ չտուժեցինք, բայց վնասվեց տան պատուհանն ու արդեն գոմում հայտնաբերեցինք սատկած ու վիրավոր անասուններին։ Անմիջապես ահազանգեցինք գյուղապետին, 1-02, կարճ ժամանակում ժամանեցին, բայց արդեն քանի օր է՝ ոչ մի տեղեկություն չունենք, թե Արտաշատի ոստիկանները ինչ են ձեռնարկում կամ արդյո՞ք ձեռնարկել են՝ հանցագործությունը բացահայտելու համար։ Ունենք նաև մտավախություն, որ ճիվաղը կարող է նորից գա ու նորից կրակոցներ արձակի մյուս խոշոր եղջերավոր անասունների ուղղությամբ։ Խնդրում ենք ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որ ինքը իր հսկողության տակ պահի այս գործը, որ հանցագործությունը բացահայտվի ու մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում, եթե այս գործը չբացահայտվի, հանցագործը կամ հանցագործները ոգևորված՝ նոր հանցանք կգործեն»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/25/1108501/?fbclid=IwAR3OBI7g2DXQwR84zo31SfW3eZEo9F3uM5fJTkrzymX5gJpTFF9wkDLsIow]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում անհայտ անձը Արարատի մարզի Նշավան գյուղում դեռևս անհայտ տիպի հրազենից կրակոցներ էր արձակել նույն գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նորիկ Ամիրյանին պատկանող անասնագոմի ուղղությամբ։ Ինչպես հայտնլ էր ֆոտոլրագրողը, կրակոցների հետևանքով 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ սատկել էին, իսկ մեկը՝ վիրավորվել։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի, Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել էին 5.45 մմ տրամաչափի փամփուշտի՝ 20-ից ավելի պարկուճ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր