211652_close_icon
views-count20555 դիտում article-date 09:31 29-10-2018

Վանաձորում տեղի ունեցավ ավանդույթ դարձած «Աշնանային պարահանդես» խորագրով ամենամյա միջոցառումը. այն կրկին գունավորեց վանաձորցիների և հյուրերի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 28-ին,Վանաձորում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ամենամյա «Աշնանային պարահանդես» խորագրով միջոցառումը: Միջոցառումը կազմակերպել էին «Տաթև» պարային ակումբի հիմնադիր-տնօրեն Ֆլորա Ասոյանը և ակումբի պարուսույց Տաթև Գալստյանը: «Աշնանային պարահանդեսն» իր հետ տոն բերեց Վանաձոր և գունավորեց վանաձորցիների և հյուրերի օրը: Ինչպես ամեն տարի, միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, և վանաձորցի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու տարբեր ժանրերի պարային համարներ: Ակումբի հետ են միշտ իրենց լավագույն բարեկամները` պարային խմբերը, որոնց թիվը յուրաքանչյուր տարի ընդլայնվում է: Միջոցառումը վարում էին Տաթև Գալստյանը և Անատոլի Հովսեփյանը: Պարահանդեսի ավարտին «Տաթև» պարային ակումբի հիմնադիր-տնօրեն Ֆ. Ասոյանը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց պարային խմբերին և պարուսույցներին, որոնք եկել էին Երևանից, Էջմիածնից, Մարգահովտից և Իջևանից: Նշենք, որ «Տաթև» պարային ակումբն ունի արդեն 30-ից ավելի տարվա պատմություն և շարունակում է կատարել իր առաքելությունը. այն է՝ պահպանել և զարգացնել պարային մշակույթը ինչպես Վանաձորում, այնպես էլ Մարգահովտի և Իջևանի մասնաճյուղերում: Լուսանկարները և տեսանյութը` Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր