211652_close_icon
views-count4810 դիտում article-date 23:43 28-10-2018

Մեքսիկայում ինքնադատաստանի են ենթարկել ուխտագնացների խմբի մեջ մխրճված մեքենայի վարորդին և ուղևորին. վերջիններս մահացել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեքսիկայում վթարի ականատեսները ինքնադատաստանի են ենթարկել վարորդին, որը իր մեքենայով մխրճվել է եկեղեցի շտապող՝ 50 հավատացյալներից բաղկացած խմբի մեջ: Դեպքը տեղի է ունեցել Չալկո քաղաքում: Շումախերական արագություն զարգացրած վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և հարվածել խմբին: Տուժել է 32 մարդ: Նրանցից 14-ը երեխաներ են եղել, այդ թվում՝ 6-ամյա աղջնակ: Վթարից հետո մնացած ուխտագնացները մեքենայից դուրս են բերել երկու տղամարդու և նրանց մահվան աստիճանի ծեծել, իսկ մեքենան՝ այրել: Ծեծի են ենթարկվել նաև մեքենայի ևս երկու ուղևոր, սակայն նրանց հասցրել են փրկել դեպքի վայր ժամանած ոստիկանները: Նշվում է, որ պիկապում գտնվող տղամարդիկ, այդ թվում՝ վարորդը, հարբած են եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր