211652_close_icon
views-count5851 դիտում article-date 22:58 28-10-2018

Համացանցում հրապարակվել են ռուսական արագընթաց «ապագայի ուղղաթիռի» լուսանկարները

Համացանցում հրապարակվել են ռուսական հեռանկարային արագընթաց «ապագայի ուղղաթիռի» լուսանկարները, որը նախագծում է «Կամով» կոնստուկտորային բյուրոն: Համապատասխան լուսանկարները հայտնվել են Airbase համաժողովում և արժանացել մեկնաբանների բավական բարձր գնահատականներին: Ուղղաթիռը՝ կամովյան արտադրանքին բնորոշ թևերի երկաստիճան տեղակայմամբ, նախագծվում է սթել-տեխնոլոգիաների կիրառմամբ, ունենալու է հավաքովի շասսի և ներքին սրահներում տեղայակված զինատեսակներով: Ուղղաթիռը նոր շարժիչներ և թևեր կստանա, որոնք կպատրաստվեն «բադիկ» աերոդինամիկ սխեմայով: Անձնակազմի անդամները երկտեղանի խցիկում իրար կողք կնստեն, ինչպես՝ Կա-52 «Ալիգատորում»: Նշվում է, որ ռազմական մեքենան կարող է զարգացնել մինչև 700 կմ/ժ արագություն: Բացի ռազմականից, կլինի նաև ուղևորատար մոդիֆիկացիան:

Նմանատիպ նյութեր