211652_close_icon
views-count4944 դիտում article-date 20:24 28-10-2018

Խուլեն Լոպատեգիի հայր. Տղայիս կողոպտեցին 50 գոլով

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգիի հայրը՝ Խոսե Անտոնիոն, մեկնաբանել է Կրիշտանու Ռոնալդուն ամառային տեղափոխությունը «Յուվենտուս»: «Ռոնալդուն շատ հզոր էր, ամեն տարի 50 գոլ էր խփում: Այժմ թիմը զրկվել է մեծագույն ռմբարկուից: Եթե Նեյմարը, կամ մեկ այլ աստղ գար, բայց ոչ ոք չեկավ: Իմ տղային կողոպտեցին 50 գոլով: Խուլենը եղած ֆուտբոլիստներով պետք է յոլա գնա: Նա գոհ է իր տղաներից և ասում է, որ նրանք ուժերը չեն խնայում խաղադաշտում: Նրանց մի մեղադրեք: Երբ մատերիալ չկա, ուրեմն չկա: Կար խաղացող, նա էլ հեռացավ: Հիմա բոլորը սկսել են խոսել, թե մարզիչն է մեղավոր: Մինչդեռ դա այդպես չէ», ասել է Խուլեն Լոպատեգիի հայրը:

Նմանատիպ նյութեր