211652_close_icon
views-count45093 դիտում article-date 23:56 27-10-2018

Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այցելեցին Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնի ծննդատանը առաջինը ծնված փոքրիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանն իր տիկնոջ՝ Մայա Մուրադյանի և Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանի հետ այցելեցին Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոն՝ տեսնելու և նվերներով շնորհավորելու հոկտեմբերի 26-ին բժշկական կենտրոնի Ամալյա Կարապետյանի անվան ծննդատանը ծնված նորածնին և մորը: Աղջնակը նորաբաց մասնաշենքում ծնված առաջին երեխան է: Նորածնի մայրիկը իր և բալիկի անունից շնորհակալություն հայտնեց փոխմարզպետին և նրա տիկնոջը: [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցում բուժօգնություն ստացող հիվանդները նշեցին, որ անչափ հիացած և են այդչափ հոգատար և աստվածահաճո քայլից, որը կատարել էր Ա. Խաչատրյանը տիկնոջ հետ: Յուրաքանչյուր նմանատիպ արարք փաստում է այն մասին, որ մեր պաշտոնյաներից շատերը կիսում են ամեն մի քաղաքացու թե´ ուրախությունը , թե´ հոգսը: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր