211652_close_icon
views-count33663 դիտում article-date 22:41 27-10-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում 76-ամյա վարորդի ՈւԱԶ-ն ու 20-ամյա վարորդի ԶԻԼ-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում, Սևանի վարչական տարածքում, բախվել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ, 76-ամյա Վարդգես Մելքոնյանի վարած ՈւԱԶ-3303 մակնիշի 31 ԼՏ 237 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, 20-ամյա Նարեկ Մելքոնյանի վարած ԶԻԼ մակնիշի 34 ՏՏ 351 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Մելքոնյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 71-ամյա Բավական Բադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր